Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան․ ԲԸՏՄ

ապրիլ 28, 2025

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի Աչաջուր համայնքում հայտնաբերված արջի քոթոթի վերաբերյալ։

Տեսուչները տեղում պարզել են, որ Աչաջրի բնակիչ Ա․Սարուխանյանն Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ, որին ինքնուրույն ազատել ու տեղափոխել է իր տուն։

Կենդանու արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել։

Գորշ արջի մոտ 2 ամսական քոթոթը տեղափոխվել է կենդանիների վերականգնողական կենտրոն։

Տեսանյութը ստորև՝

https://youtube.com/shorts/vLg2NcirF6o?si=xZpoJ7WK8Q_IGDrP