Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթ

օգոստոս 17, 2026

Օգոստոսի 15-ին համացանցում և ԶԼՄ-ներում տարածված՝ Արագած լեռան լանջին գտնվող Քարի լճի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ լուսանկարների և տեսանյութերի հիմքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։

Վարույթի ավարտից հետո հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Միաժամանակ հիշեցնենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթներով սահմանված է, որ համայնքն է կազմակերպում աղբահանությունը և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է օրենքով նախատեսված դեպքերում վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը։