Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող միջոցառումները

նոյեմբեր 25, 2024

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարությունում կազմակերպված Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների քննարկմանը։

Սիգի ձվադրաման ընթացքում որսի արգելքի միջոցառումների շրջանակում կարևորվել է Սևանա լճի տարածքում և հարակից բնակավայրերում ծկնորսների հետ իրականացվող իրազեկող- բացատրական աշխատանքները։   

Հատուկ խնդիր է ձևակերպվել շուկաներում և վաճառքի կետերում ուժեղացնել վերահսկողությունը։ Քննարկվել և ամփոփվել են արդեն իսկ կատարված աշխատանքների իրականացման ընթացքը։

Հեշեցնենք՝ Նոյեմբերի 15-ից սիգի ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի նպատակով Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում են ուժեղացված միջոցառումներ։