Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ ԲԸՏՄ

Օդն աղտոտող կայանքի գործունեությունը կասեցվել է. ԲԸՏՄ

փետրվար 03, 2025

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել  Լոռու մարզի Միխայելովկա համայնքում գործող «Ճանապարհ» ՍՊԸ-ում ու արձանագրել մի շարք խախտումներ։

Մասնավորապես՝

  • բազալտի խճի վերամշակման համար նախատեսված ջարդիչ տեսակավորման կայանքը գործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության,
  • ասֆալտբետոնի արտադրամասի գազի վառարանների շահագործումը նույնպես կազմակերպվել է առանց համապատասխան թույլտվության։

 Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել են ջարդիչ տեսակավորման կայանքի և գազի վառարանների ապօրինի շահագործումը։

Նշանակվել են վարչական տուգանքներ, ներկայացվել է 4.000.000 դր.-ն գերազանցող վնասի փոխհատուցման պահանջ։