keyboard_arrow_left
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել բակում հայտնված աղվեսի մասին
մարտ 22, 2022
Օրերս Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 48 շենքի բնակիչներից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել բակում հայտնված աղվեսի մասին։ Տեսչական մարմնի և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները համատեղ աղվեսի ձագին հատուկ միջոցներով բնակելի շենքերի բակից տեղափոխել են վայրի բնություն և բաց թողել բնական միջավայր: